Իտալիայի հավաքականը վերջին 93 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել

14:17 11.10.2018

Իտալիայի հավաքականը երեկ կայացած ընկերական խաղում չի կարողացել հաղթել Ուկրաինայի ընտրանուն, գրանցվել է 1:1 հաշիվը: Այս ոչ-ոքիի արդյունքում Իտալիայի հավաքականը գրանցել է վերջին 93 տարվա վատագույն ցուցանիշը: 

Արդեն 5 հանդիպում է՝ Իտալիայի հավաքականին չի հաջողվում հաղթանակ տոնել: Վերջին 10 խաղում Իտալիան միայն մեկ հաղթանակ է տոնել, 5 անգամ ոչ-ոքի է գրանցվել, 4 անգամ էլ «Սկուադրա աձուրան» պարտվել է:

«Սկուադրա աձուրայի» պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ թիմն Իտալիայում կայացած 5 անընդմեջ խաղում չի կարողանում հաղթել: Առաջին անգամ առանց հաղթանակների նման շարքը սկսվել է 1923 թվականին և ավարտվել 1925-ին:

Ռոբերտո Մանչինիի՝ Իտալիայի հավաքականը գլխավորելուց հետո առաջին խաղում թիմը դաշտի տիրոջ կարգավիճակով ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիային, սակայն այդ հանդիպումը կայացել է Շվեյցարիայում:

Բացի այդ, Իտալիայի ընտրանին արդեն 8 անընդմեջ հանդիպում է՝ չի կարողանում սեփական դարպասն անառիկ պահել: Սա 1959 թվականից ի վեր առաջին նման դեպքն է:

Share |

Լրահոս