Պայմանագրի խզման դեպքում Մամաևը հսկայական գումար կվճարի Կրասնոդարին

13:57 11.10.2018

Կիսապաշտպան Պավել Մամաևը ստիպված կլինի «Կրասնադորին» գումար վճարել, եթե ակումբը որոշի խզել իր հետ պայմանագիրը:

Եթե «Կրասնոդարը» պայմանագիրը խզի կարգապահական կանոնները խախտելու հիմնավորմամբ, Մամաևը ստիպված կլինի վճարել 30 միլիոն եվրո (ավելի քան 2.3 միլիարդ ռուբլի):

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Կրասնոդարի» ղեկավարությունը մտադիր է հենց այդպես էլ վարվել:

Հիշեցնենք, որ Պավել Մամաևը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ հոկտեմբերի 8-ին, Մոսկվայում ծեծել է ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ով գանգուղեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ միջադեպից հետո ֆուտբոլիստները սրճարանում հարձակվել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա:

Ֆուտբոլիստների դեմ արդեն գործ է հարուցվել, և նրանք երեկ հարցաքննվել են:

Աղբյուր` sports.ru
Share |

Լրահոս