Մեյվեզեր. Լավ չեմ ճանաչում Մաքգրեգորի մրցակցին, բայց նրա պահվածքը պրոֆեսիոնալ չէր

16:18 11.10.2018

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն իր կարծիքն է հայտնել օրերս կայացած UFC 229 մրցաշարի՝ Խաբիբ Նուրմագոմեդով - Կոնոր Մաքգրեգոր մենամարտի վերաբերյալ.

«Ես այնքան էլ լավ չեմ ճանաչում այն տղային, ով մենամարտում էր Կոնորի հետ, բայց տեղյակ եմ, որ նա դեռ չի պարտվել: Նրա ցատկն ու մարդկանց հետ կռիվը ոչ պրոֆեսիոնալ պահվածք էր:

Գրեթե համոզված եմ, որ դրա համար նա խոշոր տուգանք կվճարի: Երբ ես մենամարտում էի Զաբ Ջուդայի հետ, ռինգում ահավոր քաշքշուք տեղի ունեցավ, ինչի պատճառով մեծ տուգանքներ եղան: Եթե չեմ սխալվում՝ Զաբը 7 թվանոց տուգանք վճարեց»,- Մեյվեզերի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթել է Կոնոր Մաքգրեգորին՝ չորրորդ ռաունդում կիրառելով խեղդող հնարք: Մենամարտից հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք էին սկսել, ինչի պատճառով UFC-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ:

Share |

Լրահոս