Պաշտոնական. Ժարդիմը հեռացվեց Մոնակոյից

15:14 11.10.2018

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը հեռացվել է զբաղեցրած մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մոնեգասկներն այս մրցաշրջանում 11 հանդիպումներից հաղթել են միայն մեկում: Ժարդիմը 2014 թվականից գլխավորում էր ակումբը, որի հետ 2016-17թթ. մրցաշրջանում դարձել էր Ֆրանսիայի Լիգա-1-ի չեմպիոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնակոն» կարող է գլխավորել Թիերի Անրին կամ Կլաուդիո Ռանիերին:

Share |

Լրահոս