Սաուլ. Ցանկանում եմ կարիերաս ավարտել Աթլետիկոյում

14:44 11.10.2018

«Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը հայտարարել է, որ ակումբը փոխելու մտադրություն չունի.

«Ես ցանկանում եմ ամբողջ կյանքում խաղալ «Աթլետիկոյում» և կարիերաս այստեղ ավարտել: Սակայն հասկանում եմ նաև, որ ֆուտբոլում վստահաբար չես կարող ասել, թե ինչ կլինի վաղը:

Ինքս ցանկանում եմ կարիերաս ավարտել «Աթլետիկոյում», բայց, հնարավոր է, մի քանի անհաջող տարի անցկացնեմ ակումբում, և ղեկավարությունը որոշի վաճառել ինձ»,- Սաուլի խոսքը մեջբերել է «FourFourTwo»-ն:

Սաուլն «Աթլետիկոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2010 թվականից: Այս ընթացքում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, երկու անգամ էլ դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Սաուլի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»:

Share |

Լրահոս