Շիրակը խզել է ամերիկացի ֆուտբոլիստների հետ պայմանագրերը

14:56 11.10.2018

«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը ամերիկացիներ Էդեր Արեոլայի և Պաբլո Կրուզի հետ:

Այս մասին հաղորդում է Գյումրու ակումբի մամուլի ծառայությունը՝ չհայտնելով այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրից հետո «Շիրակն» ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս