Հայաստան-Ջիբրալթար՝ 0:1. Խայտառակվեցինք ոչ արժանապատիվ խաղով (տեսանյութ)

21:55 13.10.2018

Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականն այսօր մրցեց Ջիբրալթարի ընտրանու հետ: 

Հանդիպումը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Առաջին խաղակեսում մեր ընտրանու առավելությունն այդքան էլ մեծ չէր: Երկրորդ կեսի սկզբում մրցակիցը կարողացավ դառնալ գոլի հեղինակ: 50-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց Չիպոլինան:

Բաց թողած գոլից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մեծացրեց ճնշումը և ուներ մի քանի իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ հարվածները կամ շեղ էին ընթանում կամ հիանալի էր խաղում Ջիբրալթարի դարպասապահը:

Չնայած ահռելի ճնշմանը մենք չկարողացանք գոլի հեղինակ դառնալ ու պարտվեցինք 0:1 հաշվով:

Հայաստանի հավաքականը խմբային փուլում մնում է 3 միավորով: Այդքան են վաստակել նաև Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները: Մակեդոնիան իր ակտիվում ունի 6 միավոր:

Share |

Լրահոս