Հայաստան-Ջիբրալթար. ուղիղ հեռարձակում

19:38 13.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ջիբրալթարի ընտրանուն:

Խաղը կկայանա 3-րդ տուրի շրջանակում: Թիմերի մեկնարկային կազմերն այսպիսին են

Հայաստանի հավաքական - 16. Արամ Հայրապետյան 3. Վարազդատ Հարոյան 15. Հրայր Մկոյան 19. Հովհաննես Համբարձումյան 13. Կամո Հովհաննիսյան 5. Արտակ Գրիգորյան 9. Գոռ Մալաքյան 10. Գևորգ Ղազարյան 20. Տիգրան Բարսեղյան 18. Հենրիխ Մխիթարյան 14. Յուրա Մովսիսյան 

Պահեստայիններ՝ 1. Արսեն Բեգլարյան, 2. Արտյոմ Խաչատուրով 4. Տարոն Ոսկանյան 6. Կառլեն Մկրտչյան 7. Էդգար Մալաքյան 8. Մարկոս 11. Արթուր Սարկիսով 12. Անատոլի Այվազով 17. Գագիկ Դաղբաշյան 21. Ռումյան Հովսեփյան 22. Սարգիս Ադամյան 23. Պետրոս Ավետիսյան

Ջիբրալթարի հավաքական - 1. Կայլ Գոլդվին 3. Ջոզեֆ Չիպոլինա 4. Ջոն Սերջանտ 7. Լի Կասկիարո 8. Էնթոնի Բարդոն 10. Լիամ Ուոքեր 11. Ալաին Պոնս 12. Ջեյսի Մասչարենաս-Օլիվերո 14. Ռոյ Չիպոլինա 17. Էնդրյու Էրնանդես 21. Ջեյմի Կումբես

Հավելենք, որ մեր խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիան՝ 6 միավորով:

Մեր ընտրանին և Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր: Ջիբրալթարը դեռևս միավոր չունի:

Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել նաև աստորև՝

Share |

Լրահոս