Նուրմագոմեդովը մարտահրավեր է նետել Մեյվեզեր-կրտսերին

17:22 14.10.2018

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նորմագոմեդովը կատակել է` մարտահրավեր նետելով 5 քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերին:

«Առաջ, Ֆլոյդ: Ես պատրաստ եմ մենամարտել` 50-0-ն ընդդեմ 27:0-ի: Մենք երկուսս էլ երբեք չենք պարտվել: Ինչու՞ ոչ: Արի: Այս ջունգլիներում միայն մեկ արքա կա` ես, քանի որ կարողացա հաղթել Կոնորին:

Եվ դա արեցի շատ հեշտությամբ»,- ասել է Նուրմագոմեդով:

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին Նուրմագոմեդովը պաշտպանել է UFC-ի չեմպիոնական տիտղոսը` իռալանդացի Կոնոր Մաքգրեգորի հետ մենամարտում: Ռուսաստանցի մարզիկը չորրորդ ռաունդում ստիպել է մրցակցին հանձնվել:

Share |

Լրահոս

Loading...