Red Eagles-ը կպատժի Ջիբրալթարի դրոշը պարզած անդամին

02:09 14.10.2018

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին սեփական հարկի տակ պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն:

Հանդիպման ավարտին քաշքշուկ է տեղի ունեցել, որի կենտրոնում էին FAF և Red Eagles ֆան ակումբների անդամները:

Միջադեպի վերաբերյալ Red Eagles ֆան-շարժումը հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է.

«Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ:

Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել է իրենց դրոշը և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, պարզել է այն։

Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։

Red Eagles ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»-ասված է հայտարարության մեջ:

Share |

Լրահոս