Յուրա Մովսիսյանը Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո հանդիպել է երկրպագուների հետ (տեսանյութ)

01:02 14.10.2018

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հեկտեմբերի 13-ին, Ազգերի լիգայի խաղարկության հերթական տուրում մրցեց Ջիբրալթարի հետ ու պարտվեց 0:1 հաշվով:

Հանդիպման ավարտից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի երկրպագուները շրջափակել էին թիմի ավտոբուսը: Այդ ժամանակ երկրպագուների հետ հանդիպման է եկել մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Արդեն տեղեկացրել էինք, որ Red Eagles ֆան ակումբի անդամներն էլ խաղից հետո շարժվել էին Ավանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպում էին պահանջել խաղացողների հետ, իսկ թիմից ներկայացել էր կրկին Յուրա Մովսիսյանը:

Տեսանյութը՝ Football Plus-ի

Share |

Լրահոս