Նուրմագոմեդովը կկատարի Անժի-ԲԿՄԱ խաղի առաջին հարվածը

15:08 15.10.2018

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կկատարի ՌՖՊԼ-ի 11-րդ տուրի` «Անժի»-ԲԿՄԱ խաղի առաջին հարվածը:

Այս մասին հայտնում է Մախաչկալան ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Մեր թիմին հաղթանակ է պետք, ինչպես երբեք:

Հիշում եմ` 2001 թվականին ես երկու անգամ գնացել եմ «Դինամոյի» ստադիոն, որպեսզի ինչ-որ կերպ մուտք գործեմ մարզադաշտ, քանի որ տոմս գնելու համար գումար չունեի, բայց շատ էի ցանկանում երկրպագել «Անժիին»:

Արդյունքում ես գտա մի ծանոթի, ում անունը Գազիյավ էր, մենք միասին մարզվել էինք ազատ ոճի ըմբշամարտում, և նա ինձ ներս թողեց առանց տոմսի: Ազատ նստատեղ չկար և ես 90 րոպե խաղը դիտել եմ կանգնած: Մոտ 20 տարի է անցել և շատ բան է փոխվել»,- գրել է Նուրմագոմեդովը «Instagram»-ում:

Share |

Լրահոս

Loading...