Մոուրինյուն տրանսֆերային ցուցակ է կազմել

11:57 15.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց արդեն ձմռանը ցանկանում է տեսնել իր թիմում:

«Dailly Mail»-ը հաղորդում է, որ պորտուգալացի մասնագետի դիտակետում են «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը, կիսապաշտպաններ Իվան Պերիշիչը («Ինտեր») և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը («Լացիո») և «Այնտրախտի» հարձակվող Անտե Ռեբիչը:

Աղբյուրը գրում է, որ դեռ հայտնի չէ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կընդառաջի՞ Մոուրինյուին՝ կազմն ուժեղացնելով ձմռանը, թե՞ կնախընտրի այդքան գումար չծախսել:

Միայն Միլենկովիչի տրանսֆերի համար «կարմիր սատանաները» պետք է վճարեն առնվազն 60 միլիոն եվրո. այս մասին ավելի վաղ հայտարարել էին «Ֆիորենտինայի» ներկայացուցիչները:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...