Տիգրան Բարսեղյան. Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին, Պիզելիին և Արայիկ Խանդոյանի վառ հիշատակին

22:35 16.10.2018

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Մակեդոնիայի ընտրանուն:

Անփաչ դիտարժան ու լարված խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ընտրանու ֆուտբոլիստները կարողացան հաղթել 4:0 հաշվով:

Խաղից հետո Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը կիսվեց իր տպավորություններով:

«Շատ զգացմունքային խաղ էր: Ափսոս, որ պարտվեցինք Ջիբրալթարին: Երկու խաղերում էլ հաղթանակ տանելու դեպքում ավելի մեծ հնարավորություններ կունենայինք:

Այս հաղթանակը նվիրում ենք մեր երկրպագուներին, Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին և նրա վառ հիշատակին: Ցանկանում եմ, որ երկրպագուները հավատան մեզ, քանի որ նրանց հավատը մեզ հավելյալ ուժ է պարգևում: Շնորհակալ ենք բոլորից:

Հանդերձարանում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր մարզիչը շնորհավորեցին մեզ, ոգևորեցին և ասացին, որ հպարտ են»,- նշել է Բարսեղյանը:

Share |

Լրահոս