Պրեմիեր լիգայի և Արսենալի անդրադարձը հավաքականում Մխիթարյանի խաղին

15:50 17.10.2018

Անգլիական Պրեմիեր-լիգայի «Instagram»-ի էջը «Story» բաժնում հրապարակվել է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի`  Մակեդոնիայի հետ խաղում հեղինակած գոլից հետո արված լուսանկարը:

Պրեմիեր-լիգայի էջը Մխիթարյանի լուսանկարն ուղեկցել է հայկական եռագույնի սմայլով:

Հիշեցնենք` Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ փուլի` Մակեդոնիայի հետ երեկ կայացած խաղում Հայաստանի ավագը 90+3-րդ րոպեին տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավել է մակեդոնացիների դարպասն ու խփել մեր ընտրանու 4-րդ գոլն այդ խաղում:

Նշենք` Մխիթարյանի խաղին անդրադարձել է նաև «Արսենալի»` Թվիթերի պաշտոնական էջը: Լոնդոնյան ակումբը հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարն ու տեղեկացրել, որ Մխիթարյանը 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մակեդոնիայի հետ խաղում.

Share |

Լրահոս