ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Մարկոսի վնասվածքի մասին

00:15 17.10.2018

Հայաստանի ազգային հավաքականն հոկտեմբերի 16-ին սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Մակեդոնիան:

Հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել Մարկոսը, որի մասին ՀՖՖ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

«Նախնական ախտորոշմամբ Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ: Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին:

Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մարկոսը առաջին խաղակեսում վնասվածք էր ստացել և պատգարակով դուրս բերվել խաղադաշտից:

Share |

Լրահոս