Լա Լիգայի նախագահը վստահեցնում է՝ Ժիրոնա-Բարսելոնա հանդիպումը կայանալու է Մայամիում

16:48 18.10.2018

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը համոզված է, որ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ԱՄՆ-ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիա դիմում է ներկայացրել, որում «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումը Մայամիում անցկացնելու կապակցությամբ իր դժգոհությունն է արտահայտել:

««Ռեալի» ղեկավարության նամա՞կը: Ես սպասում էի նման բան: Այդուհանդերձ, հանդիպումը կայանալու է Մայամիում»,- Տեբասի խոսքը մեջբերել է Cadena Ser-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսին Լա Լիգան պայմանագիր է կնքել ամերիկյան Relevent Sports մեդիաընկերության հետ և պարտավորություն է ստանձնել առաջնության՝ դեռևս չհաստատված քանակությամբ խաղեր անցկացնել ԱՄՆ-ում:

Ավելի ուշ Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել Լա Լիգայի որոշմանը՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ-ում խաղեր անցկացնելով Լա Լիգան վնասում է ինչպես երկրպագուներին, այնպես էլ մյուս 18 ակումբներին:

Share |

Լրահոս

Loading...