ՈՒԵՖԱ-ն 20 հազար եվրոյով տուգանել է Ֆրանսիային Ալբանիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղից առաջ կատարած խախտումների համար: Այս մասին հայտնում է RFI-ն։
Հիշեցնենք, որ խաղից առաջ կազմակերպիչները շփոթել էին Ալբանիայի հիմնը Անդորրայի հիմնի հետ։ Հանդիպումը մեկնարկել է ուշացումով, քանի որ ձայնագրությունը պետք է փոխվեր։
Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են սկսել խաղը, քանի դեռ չեն լսել իրենց երկրի օրհներգը։
Միջադեպից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ներողություն են խնդրել Ալբանիայի հավաքականից:
Այդ հանդիպումն ավարտվել է հօգուտ Ֆրանսիայի հավաքականի՝ 4-1: