Մինասյանը խոսել է Հայաստանի հավաքականից հեռանալու մասին

23:24 20.10.2018

Վարդան Մինասյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալը տարբեր քննարկումների առիթ է հայ ֆուտբոլասերների, լրագրողների համար:

Ասուլիսներից մեկում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը խոստացավ անդրադառնալ թեմային:

Երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում այսպիսի անդրադարձ է եղել.

 - Վերջին հարցը, որն ուղիղ կապ չունի մեր ակումբի հետ, բայց հետաքրքրում է հայ ֆուտբոլասերներին, կպատմե՞ք Հայաստանի հավաքականը լքելու մանրամասների և պատճառների մասին:

- Ճիշտն ասած, այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում. կարծում եմ հարցեր կան, որոնք պետք չէ մամուլում տարածել: Ես գիտեմ մեր ֆուտբոլասերներին ինչ հարց է հետաքրքրում, կուզեմ ասել նրանց, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք և ունենք տարբեր արժեքներ: Ինչ-որ մեկի համար կարևոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարևոր, մեկ այլ մարդու համար կարևոր են մարդկային հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում ես կարևորել եմ մարդկային հարաբերությունները, և դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա: Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաև այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել, կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում: Այսքանը իմ որոշման մասին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում Մակեդոնիայի հավաքականին 0:2 հաշվով պարտվելուց հետո Մինասյանը Հայաստանի ազգային թիմի մարզչական ղեկից հեռանալու որոշում կայացրեց: Մարզչի վերադարձից հետո այդ հանդիպումը պաշտոնական ստատուսով 2-րդն էր:

Share |

Լրահոս