Ռուդ Գուլիտ. Ազարը և Վիլիանը չեն վստահում Մորատային

19:14 21.10.2018

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել, որ «ազնվականների» հարձակվող Ալվարո Մորատայի ոչ արդյունավետ խաղի պատճառը թիմակիցների հետ համագործակցության պակասն է.

«Մորատայի խաղընկերներն այնպիսի դիրքեր չեն զբաղեցնում, որոնցից կարողանան նրա համար պահեր ստեղծել: Դուք անընդհատ կարող եք տեսնել, որ Վիլիանը և Ազարը նախընտրում են անձամբ հնարավորինս մոտենալ տուգանային հրապարակին, քանի որ չեն վստահում Ալվարոյին:

Նույնը տեղի է ունենում ստանդարտների ժամանակ: Օրինակ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում լինում էին պահեր, երբ մենք կարող էինք հարցնել, թե որտեղ է Մորատան... Նա չկար, քանի որ նրան չեն վստահում»,- Գուլիտի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Ալվարո Մորատան մասնակցել է 8 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...