«Բարսելոնայի» ղեկավարությունը մոտ ժամանակներս չի պատրաստվում թիմի նախկին կիսապաշտպան Չավիին նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ներկայումս թիմը գլխավորում է Էնրիկե Սետյենը։ 61-ամյա մասնագետի ապագան առաջվա պես որոշված չէ։
Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել Չավիի հետ, բայց, կարծես, կատալոնական ակումբի պլանները փոխվել են։
Չավին ավելի վաղ երկարաձգել էր պայմանագիրը քաթարական «Ալ-Սադդի» հետ։