Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Նիկիտա Սիմոնյանի հետ

16:43 22.10.2018

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ, թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել ԽՍՀՄ հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի հետ:

«Հայրենական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյան:

Ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու .... Առողջություն և երկար տարիների կյանք Ձեզ»,- մեկնաբանել է լուսանկարը Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ին, հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը դարձել է 92 տարեկան:

Share |

Լրահոս

Loading...