Դիեգո Ռոսի Մարաշլյանի դուբլը բավարար չի եղել Լոս Անջելեսի հաղթանակի համար (տեսանյութ)

10:45 22.10.2018

MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Վանկուվերին» և ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվահայ կիսապաշտպան Դիեգո Ռոսի Մարաշլյանը, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

20-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել հանդիպման 5-րդ և 15-րդ րոպեին, սակայն «Վանկուվերի» ֆուտբոլիստներն այնուհետև կարողացել են նախ կրճատել հաշվի տարբերությունն, իսկ հետո նաև ոչ-ոքի կորզել:

Այսպիսով, Մարաշլյանը խփել է իր 12-րդ գոլը MLS-ի ընթացիկ առաջնությունում:

Այս հանդիպումից հետո «Լոս Անջելեսն» իր միավորների թիվը հասցրել է 57-ի և զբաղեցնում է Արևմտյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն` առաջատար «Սպորտինգ Կանզաս Սիթիին» զիջելով երկու միավորով:

Share |

Լրահոս

Loading...