Ամեն ինչի մեղավորը միայն ես եմ. Մաքգրեգորը վերլուծել է Նուրմագոմեդովի հետ մենամարտը

16:29 23.10.2018

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը մանրակրկիտ վերլուծել է UFC 229-ի մրցաշարում Խաբիբ Նուրմագոմեդովից կրած պարտությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին կայացած մենամարտն ավարտվեց չորրորդ ռաունդում, երբ Նուրմագոմեդովը խեղդող հնարք կատարեց:

«Մտորումներ իմ վերջին մենամարտի վերաբերյալ:

Առաջին ռաունդ. կարծում եմ՝ սպորտային տեսանկյունից Խաբիբը հաղթեց առաջին ռաունդում:

Նա ցանցի մոտ վերևից էր: Դիրքը բարելավելու հնարավորություն և հարված չկար, բայց նա վերևից էր: Մարտական տեսանկյունից առաջին ռաունդն իմն էր՝ հարվածներ գլխին և մենամարտելու ցանկություն: Պատրաստ էի ծնկով հարվածել նրա գլխին: Պարզապես մրցակիցս ամբողջ ռաունդի ընթացքում ցանցի մոտ բռնել էր ոտքերս: 

Երկրորդ ռաունդ. նա վազում էր ցանցի մոտ՝ նախքան աջից նպաստավոր հարված կկատարեր: Այդ հարվածը փոխեց ռաունդի և ամբողջ մենամարտի ընթացքը: Հիանալի հարված էր: Հարվածից հետո ես հետ ցատկեցի, որպեսզի վայրկենական պայքար սկսեմ, սակայն նա կրկին խուսափեց մենամարտի մեջ մտնել:

Մարզական տեսանկյունից դա լավ քայլ էր, որը հանգեցրեց առավելությամբ ռաունդի: Դրա համար որևէ խնդիր չեմ տեսնում: Մտածված քայլ էր: Եթե ես կենտրոնացած մնայի և մի փոքր ավելի հարգալից լինեի, ապա աջից այդ հարվածին երբեք չէի հանդիպի:

Իմ նախապատրաստությունում ես բավարար ուշադրություն չեմ դարձրել նրա հարվածերին: Հարվածների հետ կապված որևէ սփարինգ չի եղել, սփարինգներ եմ անցկացրել միայն հարձակվողական ոճով հանդես եկող մարզիկների հետ: Նման բան այլևս տեղի չի ունենա:

Դաս. Մի լսիր ոչ ոքի բացի քեզանից և քո փորձից: Դու սեփական տիեզերքիդ տերն ես: Դու ես ամեն ինչի տերը: Ես պետք է հետևեմ սեփական խորհուրդներիս:

Երրորդ ռաունդ. իմ կարիերայի վատագույն ռաունդից հետո ես վերադարձա և հաղթեցի այս ռաունդը: Կրկին առաջ էի շարժվում և պատրաստ էի պայքարի:

Չորրորդ ռաունդ. ես այն իրավիճակում չէի, որում պետք է լինեի: Ամեն ինչի մեղավորը միայն ես եմ: Նա կրկին վերևից էր, և ես հայտնվեցի վատ դիրքում: Ձգտում էի վերադարձնել դիրքս, սակայն ի վերջո հայտնվեցի ցանցի մոտ: Այստեղ ես անդառնալի սխալ թույլ տվեցի՝ հրաժարվելով վճռորոշ պահի ձեռքերով պայքարից:

Ես մեջքս դեմ տվեցի, և արդյունքում նա ինձ հաղթեց արդար պայքարում: Ի՞նչ կարող եմ ասել: Մեծագույն մենամարտ էր, որն ինձ դուր եկավ:

Ես կվերադառնամ ինքնավստահությամբ և պատրաստված: Խնդիր չկա, եթե չի լինելու ռևանշ մենամարտ. կմենամարտեմ հերթում կանգնած հաջորդ մրցակցի հետ: Ամեն դեպքում, միշտ ամեն ինչ ինձանից է կախված:

Շուտով կհանդիպենք, իմ երկրպագուներ: Սիրում եմ բոլորիդ»,- Instagram-ի իր պաշտոնական էջում գրել է Մաքգրեգորը:

Share |

Լրահոս

Loading...