Վորսկլան առանց Ղադիմյանի հաղթեց Ղարաբաղին (տեսանյութ)

22:49 25.10.2018

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ուկրաինական «Վորսկլան» հյուրընկալվել էր ադրբեջանական «Ղարաբաղին»:

Հյուրերը հաղթանակ տարան նվազագույն հաշվով:

«Վորսկլայի» հայ ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը չի մեկնել Բաքու: Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Սաչկոն հայտնել էր, որ Գեղամը վնասվածք ունի: 

«Վորսկլան» «Ղարաբաղին» հյուրընկալելու է նոյեմբերի 9-ին. դեռևս հայտնի չէ՝ Ղադիմյանն այդ խաղին կկարողանա մասնակցել, թե ոչ:

E խմբում «Վորսկլան» առաջին 3 միավորն է վաստակում, «Արսենալն» ունի 9, «Սպորտինգը» 6 միավոր, իսկ «Ղարաբաղը» առանց միավորի եզրափակում է խումբը:

Share |

Լրահոս

Loading...