Կոկե. Կուզեի, որ Ռոյսը խաղար Աթլետիկոյում

00:16 26.10.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունից հետո (0-4), խոստովանել է, որ կուզեր, որպեսզի գերմանական թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսը դառնար իր խաղընկերը:

«Կուզեի, որ Ռոյսը խաղար մեր թիմում: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը: Մարկոն շատ արագ ֆուտբոլիստ է, նա լավն է դրիբլինգի ժամանակ, վտանգավոր է մրցակցի դարպասների մոտ:

Նրա դեմ խաղալը դժվար է: Իսկ ամենից շատ Ռոյսի մեջ ինձ տպավորում է այն փաստը, որ նա մնում է «Բորուսիայի» խաղացող՝ չնայած այլ ակումբներից եղած բազում առաջարկներին: Ֆուտբոլում նման բան հազվադեպ է պատահում», – Կոկեի խոսքերն է մեջբերել Bild-ը:

Նշենք, որ «Բորուսիայից» կրած 0-4 հաշվով պարտությունը «ներքնակների» համար ամենախոշորն էր Դիեգո Սիմեոնեի օրոք, որը մադրիդյան թիմի ղեկին է 2011 թվականից:

Share |

Լրահոս

Loading...