ՖԻՖԱ-ն ԱԱ-2018-ը ճանաչել է պատմության լավագույն Մունդիալ

12:43 27.10.2018

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Ռուսաստանում կայացած Աշխարհի 2018 թվականի առաջնության վերջնական եզրակացությունը։

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ Ալեքսեյ Սորոկինը՝ Ռուսաստանում կայացած Մունդիալը տարբեր չափանիշներով գերազանցել է մինչ այժմ կայացած Աշխարհի առաջնություններին և ճանաչվել է պատմության մեջ լավագույնը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում ընթանում էր համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստուգատեսը:

Խաղերը կայացան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում։ Աշխարհի չեմպիոն հռչակվեց Ֆրանսիայի ընտրանին՝ եզրափակչում հաղթելով Խորվաթիայի հավաքականին։

Share |

Լրահոս

Loading...