MLS. Դիեգո Ռոսի Մարաշլյանի Լոս Անջելեսը դուրս է եկել փլեյ-օֆֆ

16:03 29.10.2018

MLS-ում ավարտվել է կանոնավոր մրցաշրջանը:

«Լոս Անջելեսը», որտեղ հանդես է գալիս ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը վերջին տուրում հյուրընկալվելիս մրցել է «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հետ, սակայն 1:2 հաշվով պարտություն է կրել: Ռոսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս պարտությունն, այդուհանդերձ, չի խանգարել Մարաշլյանի թիմին դուրս գալ MLS-ի փլեյ-օֆֆ փուլ:

Թիմը 57 միավորով եզրափակել է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ նախնական փուլում կմրցի «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:

MLS-ի փլեյ օֆֆ փուլում կխաղան նաև այս զույգերը`

«Նյու-Յորք Սիթի»-«Ֆիլադելֆիա Յունիոն»

«Դալաս»-«Պորտլենդ Թիմբերս»

«Դի-Սի Յունայթեդ»-«Կոլամբուս Կրյու»

Զույգերի հաղթողները դուրս կգան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն այն թիմերի հետ, որոնք իրենց կոնֆերենցիաներում զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը:

Share |

Լրահոս

Loading...