Մաքգրեգորի մարզիչ. Նուրմագոմեդովի հետ ռևանշը կախված է Կոնորից

13:20 30.10.2018

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի մարզիչ Ջոն Կավանան կարծում է, որ թեթև քաշային կարգում UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ երկրորդ մենամարտը կախված կլինի իռլանդացի մարզիկի հոգեբանական տրամադրվածությունից.

«Ռևա՞նշ. կարծում եմ` դա կախված կլինի Կոնորիվ: Մենամարտից հետո մենք մի քանի հաղորդագրությամբ փոխանակվեցինք, բայց ես նրա հետ դեմ առ դեմ չեմ հանդիպել:

Երբ դա անենք, կխոսեմ նրա հետ: Կհարցնեմ` որն է իր մոտիվացիան:

Կլսեմ, թե դեռ որքան մենամարտ է ցանկանում անցկացնել: Մե՞կ, թե՞ ևս 5:

MMA-ն շատ-շատ դաժան մարզաձև է: Մարզումները չափազանց սպառող են, իսկ Մաքգրեգորի ընտանիքում շուտով լույս աշխարհ կգա երկրորդ երեխան: Ունի՞ նա նախկին մոտիվացիան: Կարծում եմ` այո»,- Կավանի խոսքերն է փոխանցում BJPenn-ը:

Հիշեցնենք` UFC 229-ում Նուրմագոմեդովը հաղթել է Մաքգրեգորին 4-րդ ռաունդում:

Share |

Լրահոս

Loading...