Լա Լիգայի նախագահ. Հիանալի կլինի Մեսսիի անվան մրցանակ սահմանել

18:00 30.10.2018

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը չի բացառել, որ ապագայում Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին մրցանակ սահմանվի.

«Ինձ դուր է գալիս նման գաղափարը: Պետք է լավ քննարկել այս հարցը: Կարծում եմ՝ Մեսսին կդառնա պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ չնայած այժմ էլ լավագույնն է:

Ոմանք խոսում են Նեյմարի մասին, բայց նա արդեն 26 տարեկան է, իսկ Մեսսին վաղուց է զարմացնում մեզ: Նա լավագույնն է, և ես կարծում եմ՝ հիանալի կլինի ապագայում Լիոնել Մեսսիի անվան մրցանակ սահմանել, որը կհանձնենք մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին»,- Տեբասի խոսքը մեջբերել է Fourfourtwo.com-ը:

Share |

Լրահոս

Loading...