Ուայտ. Եթե Մեյվեզերը ցանկանում է մենամարտել Խաբիբի հետ, թող գա UFC

18:37 30.10.2018

UFC-ի նախագահ Դեյնա Ուայտը նշել է, թե որ դեպքում կարող է կայանալ Խաբիբ Նուրմագոմեդով-Ֆլոյդ Մեյվեզեր մենամարտը.

«Լսեք, եթե Մեյվեզերը ցանկանում է մենամարտել Խաբիբի հետ, թող գա UFC և մենամարտի այստեղ: Մենք նրա հետ բռնցքամարտի կանոններով չենք մենամարտի: Նման բան մի անգամ արել եք: Այդքանով այս թեման փակվել է:

Եթե Ֆլոյդը ցանկանում է կռվել, թող գա մեզ մոտ և կարժանանա իսկական մենամարտի»,- Ուայտի խոսքը մեջբերել է TMZ.com-ը:

Հիշեցնենք, որ UFC 229 մրցաշարում Կոնոր Մաքգրեգորին հաղթելուց հետո Խաբիբ Նուրմագոմեդովը մարտահրավեր էր նետել Ֆլոյդ Մեյվեզերին: Վերջինս համաձայնել է մենամարտել, սակայն բռնցքամարտի կանոններով:

Share |

Լրահոս

Loading...