Լա Լիգայի նախագահ. ՊՍԺ-ն և Մանչեսթեր Սիթին չպետք է մասնակցեն եվրագավաթներին

10:12 31.10.2018

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Սիթին» չպետք է մասնակցեն եվրագավաթներին, քանի որ խախտում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները.

«Ո՛չ «Ռեալը», ո՛չ էլ «Բարսելոնան» ինձ չեն խնդրել մեղադրանքներ ներկայացնել «Պարի Սեն Ժերմենին»: Դա կապված չէ Նեյմարի տրանսֆերի հետ:

Կարծում եմ՝ ՊՍԺ-ի նման ակումբները վնասում են եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլի կայունությանը: Նույնը կարող եմ ասել նաև «Մանչեսթեր Սիթիի» և բոլոր այն ակումբների մասին, որոնք խախտում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Այս ակումբների քաղաքականությունն ազդում է տրանսֆերային շուկայի վրա, քանի որ մյուսները ստիպված են լինում մեծ գումարներ ծախսել մրցակցություն ապահովելու համար:

Ամեն ինչ պետք է համապատասխանի ՈւԵՖԱ-ի չափանիշներին: Եթե կանոններն ասում են, որ խախտումներ կատարողները պետք է չմասնակցեն եվրագավաթներին, ապա հենց այդպես էլ պետք է լինի: Եթե ակումբին արգելում են տրանսֆերներ կատարել, ուրեմն հենց այդպես էլ պետք է լինի:

Պետք է ամեն ինչ կանոնների սահմանում լինի: ՈւԵՖԱ-ում պետք է համապատասխան որոշումներ կայացնեն: Կարծում եմ՝ ակումբը, որ խաբում է բոլորին, իրավունք չունի մասնակցելու եվրագավաթներին»,- Տեբասի խոսքերը մեջբերել է L'Equipe-ն:

Share |

Լրահոս

Loading...