Ռուսաստանի Գավաթ. Ուրալը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)

21:38 31.10.2018

Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունեց «Նիժնի Նովգորոդին»:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0: Երկու գոլերն էլ խփվեցին լրացուցիչ ժամանակում: Գոլով աչքի ընկան Նիկոլայ Դիմիտրովն ու Ալեքսեյ Եվսեևը: 

«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը: Այսպիսով, «Ուրալը» 1/4 եզրափակչում կմրցի «Սպարտակ»-«Անժի» զույգի հաղթողի հետ: 

 

Share |

Լրահոս

Loading...