Նուրմագոմեդով. Թքած ունեմ UFC-ի պատժամիջոցների վրա

16:40 01.11.2018

UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել իր որակազրկման գործով լսումներին.

«Չեմ մեկնելու Լաս-Վեգասի լսումներին: Ես անմեղ եմ: Ես պարզապես պաշտպանում էի ընտանիքիս և կրոնս: Եթե ցանկանում են պատժել ինձ, թող վերցնեն իմ վաստակած ամբողջ գումարը, թող որակազրկեն 10 տարով:

Թքած ունեմ»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերել է championat.com-ը:

Խաբիբ Նուրմագոմեդովի գործով առաջին լսումը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին: UFC-ի հատուկ հրավիրված հանձնաժողովը որոշել է Խաբիբին և Կոնոր Մաքգրեգորին մինչև դեկտեմբերի 10-ը զրկել մենամարտեր անցկացնելու հնարավորությունից: Մինչև դեկտեմբերի 24-ը կայանալու է վերջնական լսումը, որի ժամանակ էլ հստակեցվելու են պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է Կոնոր Մաքգրեգորին: Մենամարտից հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք են սկսել, ինչի պատճառով էլ UFC-ն կարող է պատժամիջոցներ կիրառել մարզիկի նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...