Անգլիայի լիգայի Գավաթ․ Տոտենհեմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

01:57 01.11.2018

Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության չորրորդ փուլում «Տոտենհեմն» արտագնա խաղում հաղթեց «Վեսթ Հեմին»։

Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն առավելության հասան 3։1 հաշվով․ «Տոտենհեմի» կազմում դուբլ ձևակերպեց Սոն Հին Մինը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Ֆերնանդո Լյորենտեն, իսկ «Վեսթ Հեմի» միակ գոլը հեղինակը Լուկաս Պերեսն էր։

Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում, իսկ «Վեսթ Հեմն» ավարտեց ելույթները գավաթային մրցաշարում։

Անգլիայի լիգայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ»՝ 1։3
Գոլերը՝ Պերես 71՛ - Մին 16՛, 54՛, Լյորենտե 75՛

Share |

Լրահոս

Loading...