UFC-ի նախագահ. Հույս ունեմ, որ Խաբիբին կորակազրկեն առավելագույնը կես տարով

19:56 01.11.2018

UFC-ի նախագահ Դենա Ուայթը հույս ունի, որ Խաբիբ Նուրմագոմեդովը կխուսափի երկարաժամկետ որակազրկումից:

Ռուս մարզիկը Կոնոր Մակգրեգորի հետ հաղթական մենամարտից հետո ցատկել էր դեպի հանդիսատեսը և ծեծկռտուք էր հրահրել.

«UFC-ն չի միջամտի գործընթացին. ամեն ինչ հանձնաժողովի ձեռքում է:

Լսումները կլինեն դեկտեմբերին: Հույս ունեմ, որ Խաբիբին կորակազրկեն առավելագույնը կես տարով»,- Ուայթի խոսքերը մեջբերում է  Sports Illustrated-ը:

Հավելենք, որ այդ մենամարտից հետո Խաբիբն իր ակտիվում ունի 27 մենամարտ և 27 հաղթանակ: Անձամբ մարզիկը սպառնում է հեռանալ UFC-ից, եթե որակազրկեն նրա սպարինգ-մրցակից Զուբայրի Տուխուգովին:

Share |

Լրահոս

Loading...