Ի՞նչ է պահանջել Կոնտեն Ռեալից. Կալդերոնի հայտարարությունը

15:13 02.11.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, թե ինչու Անտոնիո Կոնտեն չի համաձայնել գլխավորել մադրիդյան թիմը:

Հիշեցնենք, որ Խուլեն Լոպետեգիին աշխատանքից ազատելուց հետո «Ռեալի» ղեկավարությունը փորձել է բանակցություններ վարել իտալացի մասնագետի հետ, սակայն հրաժարվել է կատարել վերջինիս պահանջները.

«Կոնտեն երեք տարվա պայմանագիր է պահանջել և ասել է, որ իր հետ միանգամից հինգ հոգու պետք է աշխատանքի ընդունել:

Բացի այդ, Կոնտեն տրանսֆերային քաղաքականության լիակատար ազատություն է պահանջել: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ չի եղել նման պայմանների համաձայնել: Չեմ կարծում, թե Կոնտեն կարող էր դառնալ այն մարզիչը, որին սպասում էին Մադրիդում:

Կոնտեն նման է Ժոզե Մոուրինյուին: Նա պաշտպանողական մարտավարությունը նախընտրող մարզիչ է, ով խաղում է 3 կենտրոնական պաշտպանով և հակագրոհներով: Դա այն չէ, ինչ ցանկանում են տեսնել «Ռեալում»: Նախագահը Մոուրինյուի օրոք այդ ամենի միջով անցել է»,- Կալդերոնի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

Share |

Լրահոս