Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ. Երբեք չեմ վերադառնա

09:26 02.11.2018

«Ուոթֆորդի» հարձակվող Ժերար Դելոֆեուն, ով «Բարսելոնայի» սան է, խոսել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակահատվածի և Մեսսիի հետ համեմատության մասին:

«Երբ ես երիտասարդ էի, սարսափ էր. ԶԼՄ-ները գրում էին, որ ես նոր Մեսսին եմ: Դա այնքան էլ լավ չէ պատանի ֆուտբոլիստի համար»:

Խոսելով «Բարսելոնա» հավանական վերադարձի մասին՝ իսպանացին ասել է. «Երբեք չեմ վերադառնա:

Փորձել եմ, սակայն այդ փորձերը հաջողակ չեն եղել, ուստի չեմ ցանկանում այլևս փորձել:

9 տարեկանից «Բարսելոնայում» էի, սակայն չէի զգում, որ այն իմ տունն է»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Sport English-ը:

24-ամյա ֆուտբոլիստը 2013 թվականին առաջին անգամ հեռացել է «Բարսելոնայից»՝ վարձակալական հիմունքներով տեղափոխվելով «Էվերթոն», այնուհետև «Սևիլիա», դարձյալ «Էվերթոն», «Միլան»: Այս տարվա ամռանը 13 միլիոն եվրոյով «Ուոթֆորդը» գնել է նրա տրանսֆերային իրավունքները:

Share |

Լրահոս