Դի Սի Յունայթեդը դուրս է մնացել MLS-ի փլեյ-օֆֆից. Ռունին վրիպել է հետխաղյա 11-մետրանոցից

10:57 02.11.2018

Ամերիկյան MLS-ում ավարտվել է փլեյ-օֆֆի նախնական փուլը, որի արդյունքներով հաղթած թիմերը դուրս են եկել կոնֆերենցիաների կիսաեզրափակիչներ:

«Դի Սի Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Կոլամբուս Կրյուին» և պարտվել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (2:2, 2:3` 11մ.):

«Դի Սի Յունայթեդն», այսպիսով, դուրս է մնացել մրցաշարից:

Տանտերերի ավագ Ուեյն Ռունին առաջինն է մոտեցել իրացնելու հետխաղյա 11-մետրանոցը, սակայն վրիպել է: Նրա հարվածը հետ է մղել «Կոլամբուսի» դարպասապահ Զակ Ստեֆանը:

Փլեյ-օֆֆի նախնական փուլի ավարտված խաղում մրցել են «Լոս-Անջելեսն» ու «Ռեալ Սոլթ-Լեյքը»:

Խաղը կայացել է Լոս-Անջելեսում և ավարտվել հյուրերի` 3:2 հաշվով հաղթանակով: Արդյունքում, ՌՍԼ-ն դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը:

Share |

Լրահոս

Loading...