Շմեյխելը ցանկացել է փրկել այրվող ուղղաթիռի ուղևորներին. ոստիկանությունը կանգնեցրել է նրան

12:19 02.11.2018

«Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը ոստիկանության կողմից կանգնեցվել է այն բանից հետո, երբ փորձել է ներխուժել ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադդհանապրաբհայի այրվող ուղղաթիռ:

«Աղվեսների» դարպասապահը եղել է օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության ականատեսը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին «Լեսթերի» ստադիոնի մոտակայքում Շրիվադդհանապրաբհայի ուղղաթիռը կործանվել է, ինչի արդյունքում 60-ամյա թայլանդցի գործարարն ու ուղղաթիռում գտնվող ևս 4 հոգին զոհվել են:

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հայտնել է, որ դանիացին պատրաստ է եղել ցատկել այրվող ուղղաթիռի մեջ, որպեսզի փորձի փրկել ուղևորներին, բայց ոստիկանները նրան մի կողմ են տարել:

«Դա այդպես է, բայց ես չեմ ցանկանում մանրամասնել: Կասպերը տեսել և շատ սարսափելի բաներ է ապրել: Ինչպես մյուս խաղացողները, նա վշտացած է, հիմա ամբողջ թիմն է տխուր»,- Պյուելի խոսքերն է փոխանցում Daily Exprees-ը:

Share |

Լրահոս