ԱՄՆ-ում մահացել է Յուրի Վարդանյանը

13:02 02.11.2018

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։

Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Յուրի Վարդանյանը սկսել է ծանրամարտով զբաղվել 1970 թվականից:

1980 թվականին Մոսկվայի Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել՝ սահմանելով 5 ռեկորդ՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով բացառիկ՝ 405 կգ-ի:

Վարդանյանը 2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Պարգևատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և այլն:

Share |

Լրահոս