Պոգբան նոր սանրվածքի մասին. Կոտրիր իմ սիրտը, միևնույն է` կսիրեմ քեզ (լուսանկար)

16:16 04.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հերթական անգամ փոխել է սանրվածքը և նոր լուսանկար հրապարակել Instagram-ի իր էջում` այն ուղեկցելով հետաքրքիր գրառմամբ:

«Կոտրիր իմ սիրտը. միևնույն է` կսիրեմ քեզ»,- գրել է Պոգբան` լուսանկարի վրա նշելով «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական էջը:

25-ամյա Պոգբան ՄՅՈւ է տեղափոխվել «Յուվենտուսից» 2016 թվականի ամռանը 105 մլն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում նա մանկունիացիների կազմում բոլոր մրցաշարերում 14 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք` այս ամառ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում առաջին անգամ դարձել է աշխարհի առաջնության հաղթող` Խորվաթիայի հետ եզրափակիչ խաղում խփելով իր թիմի գոլերից մեկը (4:2):

Share |

Լրահոս