Բարսելոնան դրամատիկ խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

01:37 04.11.2018

Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալեկանոյին»:

Դիտարժան պայքարում անցած խաղում հաղթեցին հյուրերը՝ 3:2 հաշվով: 

Հաշիվը բացեցին «կապտանռնագույնները»: 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սուարեսը: Թվում էր, թե կատալոնացիները հերթական հեշտ հաղթանակը կտոնեն, սակայն մադրիդյան ակումբն այլ ծրագրեր ուներ:

35-րդ րոպեին Պոզոն կարողացավ հավասարեցնել հաշիվը: Խաղի 57-րդ րոպեին էլ Գարսիան խփեց իր թիմի երկրորդ գոլը: 

Հյուրերը խաղավերջում մեծ ջանքերի շնորհիվ ոչ միայն հետ բերեցին կորցրածն այլ նաև հաղթանակ կորզեցին: 87-րդ րոպեին աչքի ընկավ Դեմբելեն: 90-րդ րոպեին էլ իր թիմին հաղթանակ պարգևեց Սուարեսը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 24 միավորով կմնա առաջին տեղում: «Ռայո Վալեկանոն» 6 միավորով 19-րդն է:

Share |

Լրահոս