Մխիթարյանը մասնակցել է ՀԲԸՄ գալա-ընթրիքին (լուսանկարներ)

21:27 04.11.2018

Երեկ՝ նոյեմբերի 3-ին Լոնդոնում տեղի է ունեցել ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքը: Դրան մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը մոր՝ Մարինա Թաշչյանի, քրոջ՝ Մոնիկայի և Բեթի Վարդանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք AGBU London-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից:

Երեկոյի ընթացքում հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է Հայաստանի ու աշխարհի երիտասարդների համար գործադրված մարդասիրական ջանքերի և իր ազգային ինքնությանը հավատարիմ մնալու համար:

Նշենք, որ երեկույթին ներկա է եղել նաև Ֆրանսիայի հավաքականի հայազգի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:

Share |

Լրահոս