Մեյվեզերը MMA-ի կանոններով իր առաջին մենամարտը կանցկացնի

14:30 05.11.2018

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը MMA-ի կանոններով իր առաջին մենամարտը կանցկացնի, հայտնում է ESPN-ը:

Դեկտեմբերի 31-ին 41-ամյա Մեյվեզերը կմենամարտի Թենսին Նացուկավայի հետ RIZIN մրցաշարի շրջանակում: Մենամարտը կկայանա ճապոնական Սայտամա քաղաքում գտնվող Saitama Super Arena-ում, որը նախատեսված է 37 հազար հանդիսականի համար:

Այս պահին Ֆլոյդի ակտիվում բռնցքամարտի կանոններով անցկացրած 50 մենամարտ և 50 հաղթանակ կա, որից 27-ը` նոկաուտով:

Նախորդ տարվա հուլիսին անցկացրած իր վերջին մենամարտում Մեյվեզերը նոկաուտով հաղթանակ է տարել UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի նկատմամբ:

Նացուկավայի ակտիվում խառը մենամարտերում 4 հաղթանակ կա և ոչ մի պարտություն:

Ավելի վաղ Մեյվեզերը UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ բռնցքամարտի կանոններով մենամարտ անցկացնելու ցանկություն էր հայտնել: Սակայն UFC-ի նախագահ Դեն Ուայթը հայտնել է, որ նա այդ մենամարտը պատրաստ է կազմակերպել միայն MMA-ի շրջանակում:

Share |

Լրահոս

Loading...