Բագրատ Նավոյանը ցանկանում է մարզադպրոց հիմնել Մարտունիում. ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել

15:15 06.11.2018

«Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու մտադրության մասին.

«Ինչպես գիտեք` ես արմատներով Մարտունուց եմ, «Ալաշկերտն» էլ նախկինում ներկայացրել է Մարտունին: Այս հանգամանքները հաշվի առնելով, մտադիր եմ զարգազնել և մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում:

Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը:

Կոչ եմ անում Մարտունու քաղաքապետին և Գեղարքունիքի նորընտիր մարզպետին աջակցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին այս նախաձեռնության մեջ և համապատասխան հողատարածք հատկացնել` մարզադպրոց հիմնելու համար:

Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: Մարզադաշտի առկայության պարագայում, հնարավոր է, որ ապագայում «Ալաշկերտն» իր տնային հանդիպումները անցկացնի Մարտունիում և մեծ ուրախություն պարգևի մարտունեցի երկրպագուներին:

Շատ շուտով կստեղծվի նաև մեր կանանց թիմը: Մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում:

Առիթից օգտվելով, կոչ եմ անում երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել «Ալաշկերտին» բոլոր հանդիպումներում»,- ասել է Նավոյանը:

Share |

Լրահոս

Loading...