Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց

20:37 06.11.2018

Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ է մտել 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում ցույց է տվել 160 կգ արդյունքը:

Հրումում Մկրտչյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ` գլխավերևում պահելով 205 կգ-ը: Գյումրեցի ծանրորդը մոտ էր երկամարտի արդյունքում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուն, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել բարձրացնել 213 կգ-ը, որը թույլ կտար նվաճել ոսկե մեդալ: 

Երկամարտում մեր մարզիկը ցույց է տվել 365 կգ արդյունքը` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Հավելենք, որ սա մեր հավաքականի համար առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում:

Նշենք, որ հայ ծանրորդը սև թևկապով էր դուրս եկել մրցահարթակ՝ ի հիշատակ լեգենդար Յուրի Վարդանյանի:

Share |

Լրահոս