Պակիաո. Մեծ է հավանականությունը, որ Մեյվեզերի հետ ռևանշ մենամարտ կանցկացնենք

17:13 06.11.2018

Ութ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակիաոն հայտարարել է, որ 2019 թվականին կարող է ռևանշ մենամարտ անցկացնել 5 քաշային կարգերում նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ:

Բռնցքամարտիկների նախորդ մենամարտը կայացել է 2015 թվականի մայիսին, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մեյվեզերը.

«Մեծ հավանականություն կա, որ կկայանա ռևանշ մենամարտ, քանի որ Ֆլոյդը վերադառնում է բռնցքամարտ:

Նա մենամարտ ունի դեկտեմբերին, իսկ ես՝ հունվարին: Եվս մեկ մենամարտ է անհրաժեշտ վերջանականապես հասկանալու համար, թե ով է հաղթել:

Առաջին մենամարտում հաղթողի հարցը բաց մնաց, քանի որ Ֆլոյդը չեմպիոն դարձավ՝ չկատարելով մեծաթիվ հարվածներ: Ես այն ժամանակ մեջքի վնասվածք ունեի, սակայն եթե կայանա ռևանշ մենամարտ՝ այլևս որևէ արդարացում չի լինի»,- Պակիաոյի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Ավելի վաղ Ֆլոյդ Մեյվեզերը MMA կանոններով առաջին մենամարտն անցկացնելու պայմանագիր է կնքել: Մենամարտը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 31-ին: Պակիաոն 2019 թվականի հունվարին մենամարտելու է Էդրիեն Բրոների հետ:

Share |

Լրահոս