Հայաստանի Գավաթ. Ալաշկերտը հաղթեց նաև երկրորդ խաղում և դուրս եկավ կիսաեզրափակիչ

15:55 07.11.2018

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Արցախին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման միակ ու հաղթական գնդակն «Ալաշկերտի» կազմում հեղինակել է Սարգիս Շահինյանն` աչքի ընկնելով խաղի 90-րդ րոպեին:

Այսպիսով, երկու խաղի արդյունքում «Ալաշկերտը» 3:

1 հաշվով հաղթանակ է տարել և դարձել Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին մասնակիցը:

Թիմերի միջև կայացած առաջին խաղում, հիշեցնենք, Արամ Ոսկանյանի սաները մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության էին հասել:

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչում «Ալաշկերտը» կմրցի «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» զույգի հաղթողի հետ:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 18:00-ին:

Share |

Լրահոս