Թիերի Անրի. Գոլ բաց թողնելով` Մոնակոն դադարեց խաղալ

11:19 07.11.2018

Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն է կրել բելգիական «Բրյուգեից»:

Ֆրանսիական թիմն իր 5-րդ խաղն է անցկացրել Թիերիի Անրիի գլխավորությամբ և կրել 3-րդ պարտությունը. երկու խաղ էլ «Մոնակոն» ավարտել է ոչ-ոքի:

Թիերի Անրին դժգոհ է մնացել ոչ միայն արդյունքից,այլև նրանից, թե իր թիմն ինչպես է խաղացել.

«Մենք շատ պահեր ունեցանք, բայց վշտացած եմ,  թե մենք ինչպես էինք արձագանքում բաց թողած գոլերին:

Խաղի սկիզբը լավ էր «Մոնակոյի» կատարմամբ, բայց հենց բաց թողեցինք, անմիջապես դադարեցինք խաղալ: Դա ինձ անհանգստացնում է»,- ասել է Անրին:

«Մոնակոյի» անհաջողություններին ավելացել է ևս մեկը: Վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Կամիլ Գլիկը: Անրին խոսել է նաև այդ մասին.

«Մենք հերթական խաղացողին կորցրինք. Գլիկը վնասվածք ստացավ: Չենք կարողանում հարմարվել, քանի որ կազմում արդեն 10-11 վնասվածք ունեցող ֆուտբոլիստ ունենք»:

Share |

Լրահոս